l-0x0wh-786x458z-1-120

Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

Հունիսի 17-ին՝ առավոտյան ժամը 7:25-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ապահովման մասնագետ մի կին։ Նա հայտնել է, որ Քանաքեռի 1-ին փողոցի կանգառում երթուղային ավտոբուսի ուղեվարձը չճարելու հետ կապված վարչարարություն իրականացնելիս ուղևորներից մեկը վիճաբանել է իր հետ, հնչեցրել սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ, նաև հարվածել նույնականացման սարքին, որն ընկել ու վնասվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանած անձի ինքնությունը։ Նա հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։

Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն