shantnews.am Եվրոպական Միությունը ներկայումս հանդես չի գալիս որպես միջնորդ ուկրաինական ճգնաժամի լուծման գործում և ապագայում դա անելու նպատակ չունի, ուրբաթ օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։
«ԵՄ-ն միջնորդ չէ և մտադիր էլ չէ լինել։ ԵՄ-ն Ուկրաինայի կողմից է», – ասել է նա ԵՄ գագաթնաժողովից հետո։
Նա նշել է, որ Եվրամիությունը չի հրաժարվի Կիևին ցուցաբերած աջակցությունից նույնիսկ ճգնաժամից հետո։ Միևնույն ժամանակ, Կոշտան ընդգծել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հետ կապերի անհրաժեշտությունը։
«Իմ գրասենյակի աշխատանքի միջոցով մենք պետք է ստեղծենք դիվանագիտական խողովակ, որպեսզի կարողանանք մեր ուղերձները ուղղակիորեն փոխանցել Ռուսաստանին», – ասել է նա։