iravaban.net Զարուհի Փոստանջյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։
Հունիսի 19-ին դատարան մուտքագրված հայցով փաստաբանը պահանջում է պատիվը,արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տվյալները հերքել, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցել հասցված վնասը։ Գործը մակագրվել է և հանձնվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի քննությանը։
Վերջինիս կողմից գործը վարույթ ընդունելու կամ մերժելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս համակրգում դեռև առկա չեն։