Զապորոժիեի ուղղությամբ հարվածների հետևանքով առնվազն չորս զոհ կա | azatutyun.am

Զապորոժիեի ուղղությամբ հարվածների հետևանքով առնվազն չորս զոհ կա | azatutyun.am

azatutyun.am Զապորոժիե քաղաքի վրա ռուսական հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է չորս մարդ, հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։

«Հարձակման հետևանքների վերաբերյալ արտակարգ ծառայությունները շարունակում են ստանալ նոր տեղեկություններ», – գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Իշխանությունների տվյալներով՝ տուժել է վեց մարդ։

Նախնական տեղեկությունների համաձայն, ռուսական զորքերը մարզկենտրոնի ուղղությամբ իրականացրել են ինը հարված՝ կառավարվող ավիառումբերի կիրառմամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն