armenpress.am Ռուսատանի Դաշնության կազմում գտնվող Տուվայի Հանրապետությունում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա։
Այդ մասին հայտնել է Տուվայի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը։
Նշվում է, որ տղամարդը ներխուժել է “Орленок” մանկական ճամբար, մի քանի երեխա վնասվածքներ են ստացել։
Ճամբարի աշխատակիցները վնասազերծել են նրան և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
Բժիշկները հետազոտել են տուժած երեխաներին, նրանց ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն։
Նախնական տվյալներով՝ ճամբար ներխուժած տղամարդը հարբած է եղել։