l-0x1wh-786x458z-1-1

2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Հանդիպման նպատակն ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանքավայրերի շահագործվող տեղամասերի կամ արտադրական տարածքի փոշեառաջացման հիմնական աղբյուրների (ներառյալ հորատում, պայթեցում, բեռնավորում, մանրացում, փոխադրում, բեռնաթափում և այլ գործընթացներ) չեզոքացման նպատակով փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառման վերաբերյալ քննարկումն էր։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը նշել է, որ 2025 թվականի դեկտեմբերին արված փոփոխությունները պարտադիր են ընդերքօգտագործող ընկերությունների համար, ինչպես նաև հետաքրքրվել է ներկա խնդիրներց՝ հետագա բարդություններից խուսափելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն