at-s

Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը | factor.am

factor.am Հունիսի լույս 22-ի գիշերը Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին  հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։

Քաղաքային իշխանությունները սկսել են հաղորդել խոցված անօդաչու թռչող սարքերի մասին Մոսկվայի ժամանակով 3:02-ին, իսկ Սոբյանինը վերջին ոչնչացված անօդաչուի մասին հայտնել է ժամը 5:07-ին։ Սոբյանինը չի հաղորդել հարձակման հետևանքների մասին։ Արդեն առավոտյան Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվային մոտենալիս խոցվել է ևս 11 անօդաչու թռչող սարք։

Գիշերը Մոսկվայի մարզի օդանավակայանները՝ Շերեմետևոն, Վնուկովոն, Դոմոդեդովոն և Ժուկովսկին, դադարեցրել են աշխատանքը անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով: Առավոտյան թռիչքների սահմանափակումները վերացվել են։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են ուկրաինական 301 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի, Տամբովի, Տվերի, Տուլայի և Սմոլենսկի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի և Ազովի, Սև ծովերի վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն