l4dkxf9elmpoh1re56nt1pellgham9teemwdstpt

Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը | armenpress.am

 armenpress.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ իր լարված հարաբերությունները՝ նշելով, որ նա սրել է իրավիճակը՝ «ներքաղաքական վեճերի պատճառով» իրեն զրկելով Սպիտակ արծվի շքանշանից։ Այս մասին Զելենսկին նշել է ուկրաինական TSN հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Նավրոցկին Ուկրաինայի նախագահին զրկել էր Լեհաստանի բարձրագույն պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից, այն բանից հետո, երբ Զելենսկին հաստատել էր Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանման վերանվանումը՝ ի պատիվ Ուկրաինական ապստամբական բանակի հերոսների։

Լեհաստանում Ուկրաինական ապստամբական բանակը հիմնականում հայտնի է 1943-1945 թվականներին Վոլինում էթնիկ լեհերի կոտորածով, և Լեհաստանում հանդես են գալիս այս կազմակերպության դեմ։

Նավրոցկու կողմից Զելենսկուն շքանշանից զրկումն Ուկրաինայում խիստ քննադատության պատճառ է դարձել։ Սպիտակ արծվի շքանշանով պարգևատրված Ուկրաինայի բոլոր նախկին նախագահները նույնպես հայտարարել են շքանշանից հրաժարվելու մասին։

«Ես կարծում եմ, որ նրա կողմից այս որոշման կայացումը ցույց է տալիս, որ նա շարունակում է իր քաղաքական պայքարն, ըստ էության, իր սեփական երկրի ներսում՝ ուկրաինացիների նկատմամբ ատելություն հրահրելով», – ասել է Զելենսկին, որի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

«Դա այն է, ինչ արեց Օրբանը։ Սա վատ պատմություն է, և ես կարծում եմ, որ այն վատ կավարտվի։ Հետևաբար, մենք կրկին պետք է այստեղ խոսենք ոչ թե զգացմունքների, այլ կոնկրետ քայլերի մասին», – շարունակել է նա։

«Ես սա դիտարկում եմ բացառապես որպես ընտրարշավի սկիզբ. 2027 թվականին նրանք կունենան վարչապետի ընտրություններ։ Նախագահ Կարոլը պայքարում է վարչապետի պաշտոնի համար, որպեսզի իր կուսակցությունը կարողանա հաղթել վարչապետ Տուսկին։ Ահա թե ինչ է կատարվում։ Անկեղծ ասած, մենք այստեղ անելիք չունենք։ Սա նրանց ներքին հարցն է», – նշել է Զելենսկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն