arm.sputniknews.ruՈւկրաինայի հարվածի հետևանքով Վորոնեժում 3 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը։
Նրա խոսքով՝ ՀՕՊ հերթապահ ուժերը քաղաքի օդային տարածքում հայտնաբերել և ոչնչացրել են մի քանի արագընթաց օդային թիրախներ: Տուժածներից մեկի վիճակը ծանր է։
Գուսևը բնակիչներին զգուշացրել է զերծ մնալ հարվածի տեղանքի հետ կապված լուսանկարներ և տեսանյութեր հրապարակելուց։ Նա նաև հորդորել է չմոտենալ բեկորներին, իսկ կասկածելի առարկաներ հայտնաբերելու դեպքում զգուշացնել մյուսներին և զանգել 112 հեռախոսահամարով: