Երևանի հետ կապված իրավիճակը ՌԴ–ի մասնակցությամբ միավորումներին հարվածելու փորձ է. Ուշակով | arm.sputniknews.ru

Երևանի հետ կապված իրավիճակը ՌԴ–ի մասնակցությամբ միավորումներին հարվածելու փորձ է. Ուշակով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Մոսկվան Երևանի հետ կապված իրավիճակում ՌԴ–ի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր է տեսնում։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի շրջանակում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մեր երկրի անմիջական մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու համառ փորձեր ենք մենք տեսնում։ Միևնույն ժամանակ, տարածվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, որ դարեր շարունակ կողք կողքի ապրած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը հնարավոր է վերանայել», – ասել է Ուշակովը։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Եվրոպական Միությանն ինտեգրվելու Երևանի ձգտումը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն