vyieuhnxnel4oavc

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս | news.am

news.am Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում՝ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրելու են մամուլի ասուլիս՝ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ապօրինի պատանդառման 1000-րդ օրվա կապացությամբ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ասուլիսին կմասնակցի Արամ Համբարյանը։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից նշում են՝ հատկանշական է, որ մամուլի ասուլիսը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այս շաբաթ պատրաստվում է քննարկել Բրեդ Շերմանի օրենսդրական փոփոխության առաջարկը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց։

Ասուլիսի ժամանակ նաև կքննարկվի 2027 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի և Ազգային անվտանգության ու արտաքին գործառնությունների հատկացումների ակտի շրջանակներում ներկայացված հայանպաստ օրենսդրական այլ առաջարկներ

Մամուլի ասուլիսի խորագիրն է «1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն