photo_2026-06-23_18-23-46

ՌԴ ենթակառուցվածքներին հարվածելով` Կիևը փորձում է ազդել զբոսաշրջային սեզոնի վրա. Պուտին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Կիևը հարվածներ է հասցնում ռուսական ենթակառուցվածքներին՝ փորձելով ազդել զբոսաշրջային սեզոնի վրա և խնդիրներ ստեղծել վառելիքի մատակարարման համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Քանի որ Կիևի ռեժիմի համար ռազմաճակատում ստեղծված իրավիճակը սրընթաց վատանում է, հակառակորդը մեկը մյուսի հետևից տարածքներ է կորցնում, իսկ մեր մարտիկները մեկը մյուսի հետևից բնակավայրեր են վերցնում, ուստի որդեգրել է մեր քաղաքացիական օբյեկտներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մարտավարություն՝ փորձելով ստեղծել վառելիքի մատակարարման խնդիրներ, ազդել զբոսաշրջային սեզոնի վրա, ինչի մասին, անկեղծ ասած, մեզ փոխանցում են տարբեր խողովակներով», – ասել է Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն