vu0uwhq4zrzpue8w

Ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին

Ձերբակալվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Հայտնում են «ՀայաՔվե»-ից։

Միավորման ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ Չալաբյանին ձերբակալել են վաղ առավոտյան։

«Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին»,- նշված է գրառման մեջ։

Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ Չալաբյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այլ մանրամասներ իրավապահները դեռ չեն հաղորդում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն