aa39bab7-5f42-47f3-97df-b4223090ed8b_w1023_r1

Իրանը չորս ԱԹՍ է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա. Թրամփ | azatutyun.am

azatutyun.am  Իրանը չորս անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա, պնդում է ԱՄՆ նախագահը:

Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ ԱԹՍ-երից մեկը հարվածել է բեռնատար նավի վերին տախտակամածին։

«Վնաս է հասցվել, սակայն նավը կարողացել է շարունակել իր ճանապարհը։ Մենք խոցել ենք մյուս երեք անօդաչուները։ Ակնհայտ է, որ սա մեր հրադադարի համաձայնագրի հիմար խախտում է», – նշել է Թրամփը։

Իրանը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը:

Հուսնիսի կեսերին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն