news.am Անտառային հրդեյ է բռնկվել Ղրիմի հարավային ափին՝ Յալթայի շրջանում գտնվող Այ-Պետրի լեռան ստորոտին։ Անտառային հրդեհն ընդգրկել է 3,2 հեկտար տարածք, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով տեղի ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Առավոտյան փրկարարներին հաջողվել է կայունացնել իրավիճակը և տեղայնացնել հրդեհի օջախը։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 98 մարդ և 24 միավոր տեխնիկա։ Կրակի դեմ պայքարին մասնակցում են Ռուսաստանի ԱԻՆ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները, Ալուշտայի անտառորսորդական տնտեսության աշխատակիցները, «Կրիմ-Սպաս» ջոկատի լեռնափրկարարները, «Զապովեդնի Կրիմ» հաստատության ներկայացուցիչները և կամավորներ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում