l-0x0wh-1030x600z-0-7633-9

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է․

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան մասին:

Ռաիսա Մկրտչյանը հայկական էստրադայի վառ և սիրված ներկայացուցիչներից էր, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:

Նրա արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Որպես վաստակավոր մանկավարժ՝ տիկին Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նաև նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում՝ երկար տարիներ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով մեր երիտասարդներին:

ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև նրա երգարվեստի բոլոր երկրպագուներին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն