f1f48ac3-9ac7-4eba-98b5-a26ccba7bc1b_w1597_n_r1_s_s

Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցով հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։

«Իրանը հանդիպում է խնդրել։ Այն տեղի կունենա վաղը Դոհայում», – սոցիալական ցանցերում այսօր գրել է նախագահ Թրամփը:

Ավելի վաղ «Ազատությանը» ամերիկացի պաշտոնյան հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել դադարեցնել փոխադարձ հարձակումները, կրկին հանդիպել՝ բանակցելու, ինչպես նաև թույլ տալ նավերի անվտանգ տեղաշարժը Հորմուզի նեղուցով.

«Տեխնիկական բանակցությունները նախատեսվում են շարունակել [փոխըմբռնման հուշագրի] բոլոր ուղղություններով։ Երկու կողմերն էլ առժամանակ կդադարեցնեն ռազմական գործողությունները, և նավերը կարող են ազատորեն տեղաշարժվել [նեղուցով]», – նախօրեին ուշ երեկոյան հայտնել է պաշտոնյան։

Reuters-ի աղբյուրն էլ հաղորդել էր, որ տեխնիկական հարցերով խմբերի հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Դոհայում:

Այսօր, սակայն, «Թասնիմ» լրատվական գործակալությունը հաղորդեց՝ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի շրջանակում տեխնիկական աշխատանքային խմբի հանդիպումներն այս շաբաթ նախատեսված չեն:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն