l-0x0wh-786x458z-1-194

Ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշի ծխախոտի իրացման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի մի բնակիչ ապօրինի պահում է զենք-զինամթերք, թմրամիջոց, նաև ձեռք բերում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչք ու անակցիզ ծխախոտ։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նույն փողոցում գտնվող՝ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակչի վաճառքի կետում կատարվել է զննություն։ Հայտնաբերվել է 16 դեղահաբ, սվին-դանակ, նաև՝ առանց ակցիզի 24 շիշ կեղծ օղի, տնային պայմաններում պատրաստված օղիով և կոնյակով լցված պլաստիկ 120 շիշ ու 12 հազար 246 տուփ առանց դրոշմանիշի ծխախոտ։

Հետագա միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ դեղատոմսով նշանակվող դեղամիջոց «Դիազեպամը» 53-ամյա տղամարդուն իրացրել է նրա 47-ամյա համաքաղաքացին։

Նույն օրը 53-ամյա տղամարդը ձերբակալվել է, ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն