Բեսենթը հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտոնապես միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին | armenpress.am

Բեսենթը հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտոնապես միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին | armenpress.am

armenpress.am Եվրամիությունը պաշտոնապես միացել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող «Տնտեսական վտարանդի» գործողությանը։ Այս մասին X-ում գրառման մեջ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Եվրոպական միությունը պաշտոնապես միացել է «Տնտեսական վտարանդի» գործողությանը, և մենք գնահատում ենք նրանց ամուր և վաղ դիրքորոշումը», – նշել է նա:

Բեսենթի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ամուր կանգնած է իր դաշնակիցների կողքին՝ ապահովելու, որ Իրանը չկարողանա «շահագործել համաշխարհային ֆինանսական համակարգն իր միջուկային նկրտումները, սպառազինությանն առնչվող ծրագրերը և ահաբեկչական հովանավորյալներին ֆինանսավորելու համար»։

«Աշխարհը հստակ ուղերձ է հղում իրանական ռեժիմի՝ մենք կանգ չենք առնի, մինչև չվերացվեն մնացած բոլոր ֆինանսական կենսապահովման շղթաները», – շեշտել է նա։

Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ սերտորեն կհամագործակցի Միացյալ Նահանգների և Մեծ յոթնյակի ու միջազգային գործընկերների հետ՝ Իրանի վրա ճնշումը պահպանելու և լարվածության թուլացմանն ու տարածաշրջանային կայունությանը նպաստելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն