armenpress.am Իռլանդիան հուլիսի 1-ից վեց ամսով՝ մինչև 2027 թ. հունվարի 1-ը, ստանձնել է Եվրոպական միության խորհրդի ռոտացիոն նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս առիթով Դուբլինում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը հայտարարել է, որ նախագահության ընթացքում երկիրը պարտավորվում է աշխատել «Մեկ Եվրոպա, մեկ շուկա» ճանապարհային քարտեզի իրականացման վրա:
Միխոլ Մարտինը հավելել է, որ Իռլանդիան իր նախագահության ընթացքում կկենտրոնանա Ուկրաինային աջակցության վրա: Նա ընդգծել է նաև Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը, որի կարևոր մաս են պատժամիջոցները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում