Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի Պռոշյան փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի աճեցնում է կանեփ։
Հունիսի 26-ին ստուգման նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն և բակում, ակնհայտ տեսանելի մասում, նկատեցին մշակված կանեփի բույսեր։
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Նույն օրը կատարված զննությամբ իրավապահները տղամարդու բակում հայտնաբերեցին մշակված կանեփի 107 թուփ։
Հետագա միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին 59-ամյա տղամարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 70 գրամ էր։ Ըստ տղամարդու՝ իր աճեցրած կանեփից պատրաստած մարիխուանան անձնական օգտագործման համար էր։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։