Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար | factor.am

Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար | factor.am

factor.am Ռուսաստանը պատասխան կստանա գիշերը Կիևին հասցրած զանգվածային հարվածին։ Այս մասին Կիևի Դարնիցկի շրջանում բնակելի շենքի վրա ռուսական հարվածի վայրում լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան ձգտում է արդար խաղաղության և պատերազմի դադարեցման՝ արդար պայմաններով։

«Եվ քանի դեռ այն [խաղաղությունը] չկա, մենք կողմ ենք արդար պատասխաններին»,- ասել է նա։

Նա հավելել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ «Մենք բաց ենք, մենք պատրաստ ենք հանդիպելու։ Նա ֆիզիկապես վախենում է հանդիպելուց»։

Գիշերը Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 74 հրթիռ և մոտ 500 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ չորս «Ցիրկոն» հրթիռ, 24 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր։ 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն