factor.am ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն անդրադարձել է Հայաստան, Ադրբեջան ու Թուրքիա կատարած այցերին։
«Ես նոր վերադարձել են Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մենք կապակցվածության մեր աշխատանքները տեղափոխել ենք հաջորդ փուլ։ Այն կարող է օգնել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովել՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ու էներգետիկ ուղիները։ Ընդլայնումը և կապը միասին են գնում»,- նշել է Կոսը X-ի իր միկրոբլոգում։
Նա ընդգծել է, որ երկուսն էլ նպաստում են Եվրոպայի կայունությանը, բարգավաճմանն ու անվտանգությանը։