Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել | factor.am

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել

Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել՝ «Իրավական ուղի»իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Թումասյանին, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մելիք Մելիքյանին և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանին։

Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն