Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը 90 րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է Reuters-ը:
Դոնալդ Թրամփն առաջարկել է օգնել ուկրաինական պատերազմի լուծումը գտնելու հարցում։
Ուշակովն ասել է, որ Թրամփն այդ առաջարկն արել է հաջորդ շաբաթ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցության համատեքստում։
«Ամերիկայի նախագահը ևս մեկ անգամ հաստատել է իր պատրաստակամությունը՝ աշխատելու մարտական գործողությունների արագ ավարտի և ճգնաժամի հաղթահարման լուծումներ գտնելու ուղղությամբ»,- Ռուսաստանի նախագահի հետ Թրամփի ունեցած զանգի մասին ասել է Ուշակովը։
Ուշակովը զրույցը որակել է որպես «գործնական և բավականին կառուցողական» ու նշել է, որ Ռուսաստանը ձգտում է «հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման՝ հաշվի առնելով ՌԴ սկզբունքային մոտեցումը»։
Ուշակովը Կիևին և նրա եվրոպացի դաշնակիցներին մեղադրել է «հակամարտության երկարաձգման ու նույնիսկ էսկալացիայի, ինչպես նաև խաղաղ բնակիչների դեմ տեռորի վրա հույս դնելու մեջ»։