Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտնել է, որ հուլիսի 4-ին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կոչ է արել «ամերիկյան վճռականություն» ցուցաբերել՝ օգնելու վերջ տալ Ռուսաստանի դեմ ավելի քան չորս տարի տևող պատերազմին։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Զելենսկին նշել է, որ «շատ լավ» զրույց է ունեցել Թրամփի հետ՝ քննարկելով ռազմաճակատի գծում տիրող իրավիճակը։
Զելենսկին հայտնել է, որ ինքն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել իրենց քննարկումը հաջորդ շաբաթ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
Իր խոսքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին հակամարտության ողջ ընթացքում ցուցաբերած օգնության համար, ինչպես նաև այն «ամերիկյան սրտերին», ովքեր մտածում են Ուկրաինայի ապագայի մասին և արժևորում են ազատությունն ամբողջ աշխարհում։
Կիևի ամենահայտնի հուշարձաններից մեկը՝ 62 մետր բարձրությամբ «Մայր Հայրենիք» արձանը, գիշերը լուսավորվել էր ամերիկյան դրոշի գույներով։