factor.am Հուլիսի լույս 6-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը երկրի ավելի քան 20 շրջաններում, Ղրիմում և Ազովի ծովում որսացել ու ոչնչացրել են ուկրաինական 519 անօդաչու թռչող սարք, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։ Թե ընդհանուր քանի ԱԹՍ-ն է գրոհել Ռուսաստանը, հայտնի չէ։ Նախարարությունը հաղորդում է միայն խոցված անօդաչու թռչող սարքերի մասին, գրում է Meduza-ն։
Յարոսլավլում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, ենթադրաբար, հարձակվել են Յարոսլավնեֆտեօրգսինտեզ (Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ) նավթավերամշակման գործարանի վրա, հայտնում են Astra և ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքները։ Նրանք հղում են կատարում ականատեսների լուսանկարներին և տեսանյութերին։ Պատկերներում երևում է, թե ինչպես է ծուխը բարձրանում քաղաքի վրայով։
Յարոսլավլի իշխանությունները միայն հայտնել են, որ մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Յարոսլավլից դեպի Մոսկվա երթևեկությունը մի քանի ժամով փակվել է: Նահանգապետ Միխայիլ Եվրաևը չի հայտնել հարձակման հետևանքների մասին:
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նախկինում բազմիցս հարձակվել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրա, այդ թվում՝ մայիսին, նշում է Astra-ն: Սա Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում