ՇՎՏՄ-ն Պապ թագավորի փողոցում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանման համապատասխան փոփոխություն կատարել | armenpress.am

ՇՎՏՄ-ն Պապ թագավորի փողոցում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանման համապատասխան փոփոխություն կատարել

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողական տեսչական մարմինը տնտեսվարողներին կոչ է անում մատուցվող ծառայությունների վերաբերյալ տարածվող տեղեկատվությունում հասցեի անվանման համապատասխան փոփոխություններ կատարել՝ նախկին Ամիրյան փողոցը փոխոխելով Պապ թագավորի անվան։

«Հարգելի՛ գործարարներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց։

Խնդրում ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր կողմից օգտագործվող գովազդային ցուցանակներում, հայտարարություններում (այդ թվում՝ համացանցով տարածվող), թռուցիկներում (ֆլայերներում) և Ձեր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տարածվող այլ տեղեկատվությունում հասցեի անվանման համապատասխան փոփոխություններ կատարելու ուղղությամբ։

Շնորհակալություն համագործակցության համար»,- ասված է ՇՎՏՄ-ի տարածած հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն