news.am Ես կարծում եմ՝ մենք նպատակին շատ ավելի մոտ ենք, քան թվում է։ Պուտինը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի։ Ես դա ձեզ շատ հստակ եմ ասում։ Մենք լավ զրույց ունեցանք։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Զելենսկին իրականում ցանկանում է, որ այն ավարտվի հենց հիմա։ Մենք պատրաստվում ենք գնալ ՆԱՏՕ և քննարկելու ենք դա։ Եվ ես կարծում եմ, որ մենք այն կավարտենք»,- նշել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ։