factor.am Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը սաուդյան «Ալ Ահլի» կայացել է, գրում է Championat.com-ը։
Արաբ հանրահայտ լրագրող Ահմեդ Ալ-Լուկանը սոցցանցերում հայտնել է, որ 26-ամյա կիսապաշտպանը Պորտուգալիայում բուժզննում է անցել սաուդյան ակումբի համար ու կնքել պայմանագիր, որը նախատեսված է 4 տարով և ունի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։
Սպասվում է, որ Սպերցյանը նոր թիմին կմիանա Ավստրիայում կայանալիք հավաքի ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր, որ Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիրը 25 միլիոն եվրո է վճարելու Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար։ «Ալ Ահլիում» նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո` գումարած բոնուսները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում