factor.am Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հուլիսի 6-ի երեկոյից ի վեր Մոսկվայի մարզի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է թռել, գրում է Meduza-ն։ Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերը հեռավոր տարածություններում չեզոքացրել են անօդաչու թռչող սարքերի մեծ մասը։ Մոսկվային մոտենալիս 36 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Գիշերը Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում (Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի) թռիչքների սահմանափակումներ են մտցվել։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ մարզերի վրա խոցել են ուկրաինական 452 անօդաչու թռչող սարք։
Հուլիսի 6-ի երեկոյան Բելգորոդի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից տարածաշրջանի վրա հրթիռային հարձակման մասին: Նա նշել է, որ արկերի մեծ մասը խոցվել է, սակայն քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում