factor.am Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո հետխաղային ասուլիսում հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։
ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում պորտուգալացիները նվազագույն հաշվով պարտվել էին Իսպանիայի հավաքականին։
Իսպանացի մասնագետը 2023 թ․ հունվարից էր աշխատում Պորտուգալիայի հավաքականում, որը նրա գլխավորությամբ անցկացրել է 45 հանդիպում, տարել 32 հաղթանակ, կրել 7 պարտություն ու գրանցել 6 ոչ-ոքի։