arm.sputniknews.ru Մոնակոյում Վադիմ Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող ուկրաինուհի Անաստասիա Բերեզովսկայայի մարմինը հայտնաբերել են Կիևի մոտակայքում։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։ Նշվում է, որ 39-ամյա կնոջը մարմինը թաքցված է եղել հողի մեջ։
Մարմինը հայտնաբերվել է հուլիսի 6-ին` ժամը 23:00-ի սահմաններում։
Լրատվամիջոցների տվյալներով` կնոջ վրա կրակել են։ Ենթադրվում է, որ Բերեզովսկայան Ուկրաինայում չի եղել 2025 թվականի մարտի 22-ից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։
Կնոջ սպանության գործով արդեն ձերբակալվել են երկու կասկածյալներ, որոնցից մեկը Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության գործող սպա է, մյուսը՝ իրավապահ մարմինների նախկին աշխատակից։
Հիշեցնենք` հունիսի 30–ի գիշերը մահափորձ էր կատարվել «Ալեֆ» ընկերության հիմնադիր և Դնեպրի խոշորագույն կառուցապատողներից մեկի` Վադիմ Երմոլաևի նկատմամբ։ Պայթյունի պահին Վադիմ Երմոլաևը շենքից դուրս էր գալիս քաղաքացիական կնոջ՝ 46-ամյա Աննա Նասոբինայի և իրենց 13-ամյա որդու՝ Արիելի հետ։ Արիելը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ կնոջ ոտքերն անդամահատել են վնասվածքների պատճառով։