ՌԴ-ն միգրանտների երեխաներին կպարտավորեցնի լքել Ռուսաստանը 18 տարեկան դառնալուց հետո | factor.am

ՌԴ-ն միգրանտների երեխաներին կպարտավորեցնի լքել Ռուսաստանը 18 տարեկան դառնալուց հետո | factor.am

factor.am ՌԴ Պետդուման ընդունել է օրենքների փաթեթ, որը խստացնում է Ռուսաստանում աշխատող միգրանտների և նրանց երեխաների կեցության կանոնները։ Փոփոխությունները պարտավորեցնում են, որ աշխատանքային թույլտվությամբ աշխատող օտարերկրյա քաղաքացիների երեխաները լքեն Ռուսաստանը 18 տարեկան դառնալուց հետո կամ ստանան աշխատանքային թույլտվություն 30 օրվա ընթացքում։ Աշխատանքի և բնակության թույլտվություն ունեցող միգրանտ աշխատողների անչափահաս երեխաները կպահպանեն Ռուսաստանում մնալու իրավունքը։

Միգրանտը պարտավոր կլինի նաև վճարել ֆիքսված անձնական եկամտային հարկ իր և իր հետ ապրող յուրաքանչյուր երեխայի համար։ Եթե միգրանտ աշխատողի եկամուտը ցածր է իր և իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի կենսամակարդակի նվազագույնից, նրա արտոնագիրը կչեղարկվի։

Հարկային մարմիններն օրացուցային տարվա 3, 6, 9 և 12 ամիսների համար օտարերկրյա քաղաքացիների եկամտի տվյալները ավտոմատ կերպով կփոխանցեն Ներքին գործերի նախարարությանը: Եթե արտոնագիրը չի երկարաձգվում, միգրանտը պետք է լքի Ռուսաստանը 15 օրվա ընթացքում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն