arm.sputniknews.ruՌուսաստանում դիզելային վառելիքի արտահանման արգելք է սահմանվել, ինչը կմեծացնի ներքին շուկայի մատակարարումները։ Կառավարությունում վառելիքի հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Նա հայտնել է, որ հուլիսին կառավարությունը կսկսի նավթամթերքի ներկրումը։ Նովակի խոսքով՝ շարժիչային վառելիքի պահանջարկն աճել է մոտ մեկ երրորդով՝ հանգեցնելով բենզալցակայանների լրացուցիչ ծանրաբեռնվածության: ️
Պուտինը կոչ է արել վառելիքի գնումների սուբսիդավորման վերաբերյալ ավելի արագ որոշում կայացնել և աջակցել ուկրաինական հարձակումների պայմաններում փոքր նավթավերամշակման գործարանների ցանց ստեղծելու գաղափարին՝ ընդգծելով, որ որքան լայն է ցանցը, այնքան դժվար է դրան վնաս հասցնելը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում