Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում կայացած հանդիպմանը | armenpress.am

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում կայացած հանդիպմանը | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում կայացած հանդիպմանը։

Հուլիսի 9-ին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ ունեցել է բաց, անկեղծ և բարեկամական քննարկում։

«Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մանրամասներն այս պահին չեմ ցանկանում հրապարակել։ Սպասենք, որ դրանք կյանքի կոչվեն, և ինքներդ կտեսնեք արդյունքները»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հանդիպել են հուլիսի 6-ին Եկատերինբուրգում՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական համաժողովի շրջանակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն