Պենտագոնը 86 մլն դոլար է հատկացրել ՀՕՊ-ի համար լազերային զենքի մշակման նպատակով | arm.sputniknews.ru

Պենտագոնը 86 մլն դոլար է հատկացրել ՀՕՊ-ի համար լազերային զենքի մշակման նպատակով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Պենտագոնը հայտարարել է, որ հրթիռներից և ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար լազերային զենքի մշակման նպատակով 86 միլիոն դոլար կհատկացվի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ռազմական գերատեսչության հայտարարությանը։

«Ռազմական գերատեսչությունն այսօր հայտարարել է լազերային զենքի համատեղ համակարգի ստեղծման վերաբերյալ երկու համաձայնագրի կնքման մասին… հաջորդ սերնդի թևավոր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համակարգը բարելավելու համար… Համաձայնագրերի նախնական ֆինանսավորման գումարը 86 միլիոն դոլար է, իսկ ծրագրի ընդհանուր սահմանաչափը` 847 միլիոն դոլար»,-ասված է հայտարարության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն