Արմավիրի բենզալցակայանում հայտնաբերվել են չստուգաչափված սարքավորումներ․ վաճառքը կասեցվել է | factor.am

Արմավիրի բենզալցակայանում հայտնաբերվել են չստուգաչափված սարքավորումներ․ վաճառքը կասեցվել է

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գործող «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԳԱԼՍՏՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում հայտնաբերել է չստուգաչափված չափիչ միջոցների շահագործման դեպք։ Խախտման հետևանքով կասեցվել է բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև թերությունների վերացումը, իսկ տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

«ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և  հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԳԱԼՍՏՅԱՆՆԵՐ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Քարակերտ, 5 հարկերի փող., թիվ 3)։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ  և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասված է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն