Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները: Այս մասին հայտնել են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից:
Հուլիսի 10-ին գորգ դուրս եկած ըմբիշներից եզրափակիչ է դուրս եկել 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը: Վերջինս կիսաեզրափակչում 6-5 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին:
79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
57 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու 97 կգ քաշային Հակոբ Հակոբյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն:
70 կգ քաշային Դավիթ Դավթյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է: