Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ | armenpress.am

Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ | armenpress.am

armenpress.am Իրանը շարունակում է կապ պահպանել Օմանի, Պակիստանի և Կատարի հետ՝ տարածաշրջանում իրադրության հետագա սրացումը կանխելու համար: Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Միջնորդների խնդիրն է կանխել լարվածության սրացումը, և վերջին օրերին մենք կապի մեջ ենք եղել Կատարի, Օմանի և Պակիստանի հետ։ Այդ շփումները շարունակվում են», – ասել է Բաղային։

Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Թեհրանը «կօգտագործի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու մեթոդները՝ իր ազգային շահերի և ազգային անվտանգության ապահովման համար»։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցը վերածվի սպառնալիքների աղբյուրի։

«Մենք թույլ չենք տա, որ Հորմուզի նեղուցը դառնա Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող վայր», – ասել է Բաղային։ Նա հավելել է, որ «առևտրային նավերի ռազմական ուղեկցության մասին ԱՄՆ հայտարարությունը հաստատում է Վաշինգտոնի համառ ձգտումը՝ պահպանելու անկայունությունը տարածաշրջանում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն