Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ | armenpress.am

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, վերահսկողություն կհաստատի Հորմուզի նեղուցի նկատմամբ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնին պետք է փոխհատուցում տրամադրվի կենսականորեն կարևոր ջրային ուղու վերահսկման համար։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հեռախոսային հարցազրույցում:

«Մենք պահպանելու ենք նեղուցը և, հավանաբար, կկառավարենք այն։ Մենք կդառնանք նեղուցի պահապանը։ Գուցե, մենք սա կանվանենք «Նեղուցի պահապան հրեշտակ»։ Եվ մեզ պետք է փոխհատուցեն դրա համար», – ասել է նա։

«Մենք պաշտպանելու ենք այն։ Մեզ վճարելու են այն պաշտպանելու համար, շատ մեծ գումար, – հավելել է Թրամփը։ – Մեզ փոխհատուցելու են, քանի որ մյուս երկրները շատ հարուստ են։ Նրանք մեր կողմից են, և չի կարելի ակնկալել, որ մենք դա կանենք հենց այնպես»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն