azatutyun.am Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի և Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերության ղեկավարի նկատմամբ՝ Բուլղարիայի դիմակայության պատճառով։
«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների հաղորդմամբ, Բրյուսելում նախատեսում էին պատժամիջոցների ցանկում ներառել նաև Պատրիարք Կիրիլի անունը, հիմնավորելով, որ նա մշտապես աջակցել է Ուկրաինայի դեմ Կրեմլի պատերազմին։ Սահմանափակումների վերջնական տարբերակում, սակայն, որը պետք է ընդունվի առաջիկա օրերին, Կիրիլի անունը հանված է «սև ցուցակից»։
Ըստ «Ազատության» աղբյուրների՝ փոփոխությունը տեղի է ունեցել Բուլղարիայի կիրառած վետոյի պատճառով, որը պնդել է, թե ԵՄ-ն չպետք է թիրախավորի կրոնական գործիչներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում