hetq.am ԱՄՆ-ն հուլիսի 14-ի գիշերը շուրջ 5 ժամ հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Ամերիկյան Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հարվածների թիրախում եղել են Բուշեհր, Չաբահար, Ջասկ, Կոնարակ, Աբու Մուսա և Բենդեր Աբաս քաղաքներում գտնվող ռազմական օբյեկտները։
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ հարվածներն իրականացվել են, որպեսզի «նվազեցվեն Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումների Իրանի կարողությունները»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 13-ի երեկոյան Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին։ Ինչպես գրում է CNN-ը, Թրամփը հայտարարել է, որ խոսքը «սահմանափակ հարվածների» մասին է, որն իրականացվում է այնպես, որ «նվազագույնի հասցվի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը»։
Ինչպես փոխանցում է Reuters-ը, Իրանն իր հերթին հայտարարել է, որ հարձակվել է Հորդանանում գտնվող ավիաբազայի վրա, որն օգտագործվում է ամերիկյան զինուժի կողմից։ Հորդանանի և Բահրեյնի իշխանությունները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության միջոցները հաջողությամբ խոցել են իրանական հարձակումները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում