factor.am Համացանցում տեսանյութ է տարածվել Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին, Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում կրակոցներ են հնչում։ Տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով և գլխարկով մի տղամարդ ատրճանակը ձեռքին մոտենում սև շապիկով տղամարդուն և կրակում նրա ոտքին։ Ապա նույն տղամարդը կրակոցներ է արձակում մեքենայի ուղղությամբ։
Դրանից հետո այդ մեքենան վրաերթի է ենթարկում կրակոցներ արձակողին։ Լսվում են մարդկանց աղաղակներն ու բղավոցները։ Տեսանյութն այդքանով ավարտվում է։
Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից սպանության փորձի և մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում