Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները | 1lurer.am

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպում է ունեցել Արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները՝ անդրադառնալով շուկա մուտքի ընթացակարգերին, գործող կարգավորումներին, ինչպես նաև արտահանման խթանման նախադրյալներին։

Քննարկվել են նաև երկու երկրների ոլորտային մասնավոր ընկերությունների միջև գործարար կապերի հաստատման և փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն