Զելենսկին Ռադային է ներկայացրել վարչապետի թեկնածուին | azatutyun.am

Զելենսկին Ռադային է ներկայացրել վարչապետի թեկնածուին | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել Սերգեյ Կորեցկու թեկնածությունը վարչապետի պաշտոնում, հայտնել է խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։

Հուլիսի 14-ին Գերագույն ռադան ընդունել էր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականը, ինչն օրենքի համաձայն նշանակում է նաև ամբողջ կառավարության հրաժարական։ Սվիրիդենկոն կառավարությունը ղեկավարում էր 2025 թվականի հուլիսի 17-ից։

Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի փոխանցմամբ՝ վարչապետի հնարավոր թեկնածուների թվում քննարկվել էին նաև էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը, պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը և Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Զելենսկին հայտարարել է, որ խորհրդակցություններից հետո վարչապետի պաշտոնի համար առավել համապատասխան թեկնածու է համարում «Նավթոգազի» վարչության նախագահ Սերգեյ Կորեցկուն։

Նոր վարչապետի և կառավարության կազմի վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի այսօր։ Նախնական տեղեկություններով՝ արտաքին գործերի նախարար Անդրի Սիբիգան կպահպանի պաշտոնը, իսկ կառավարության մյուս առանցքային պաշտոններում փոփոխություններ են սպասվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն