Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr | armenpress.am

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr | armenpress.am

armenpress.am ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի Քեշմ կղզու մոտակա տարածքին։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Թեհրանը և Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր էին ստորագրել, որով ենթադրվում էր ավարտել փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը։ Սակայն ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից սկսած մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ այդ կերպ պատասխանել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողություններին։ Ի պատասխան՝ Իրանն էլ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներին։  

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն