shantnews.am Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ռազմական բազաներ, արգելել Վաշինգտոնին իրենց տարածքներից հարձակումներ իրականացնել Իսլամական Հանրապետության վրա։
«Իրանը կոչ է անում Պարսից ծոցի հարավային ափին գտնվող հարևան պետություններին անհապաղ կանխել ագրեսորների կողմից իրենց տարածքի, ինչպես նաև իրենց ցամաքային, ծովային և օդային ենթակառուցվածքների օգտագործումը Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար՝ տարածաշրջանում պատերազմի շարունակությունն ու ընդլայնումը կանխելու համար», – ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Թեհրանը «չունի թշնամանք տարածաշրջանի իր հարևաններից կամ պետություններից որևէ մեկի նկատմամբ» և վճռականորեն համոզված է, որ տարածաշրջանում խաղաղության միակ ուղին «տարածաշրջանային երկրների միջև փոխադարձ հասկացողությունն ու համագործակցությունն է՝ առանց օտարերկրյա ռազմական ներկայության և առանց ԱՄՆ միջամտության»։