ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին | factor.am

ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին | factor.am

factor.am Ռուսաստանը Թուրքիայից կորիզավոր մրգերի մատակարարման սահմանափակումներ է մտցնում, հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը», գրում է The Moscow Times-ը։

Գերատեսչության հաղոդմամբ՝ արգելքը կվերաբերի հինգ թուրքական ձեռնարկությունների ծիրանի, բալի, դեղձի և նեկտարինի մատակարարմանը։

«Որոշումը կայացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինի ենթակա կորիզավոր մրգերի արտադրանքում օրգանիզմների համակարգված հայտնաբերման պատճառով»,- հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։

Գործակալությունը չի մանրամասնել, թե թուրքական մրգերում ինչ օրգանիզմներն են հայտնաբերվել։

Ռուսական գերատեսչությունն այս որոշման մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հանդիպումից մի քանի ժամ անց։ Հանդիպումից հետո Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է միանալ Կիևի համար անվտանգության երաշխիքներին և ղեկավարել այդ երաշխիքների ծովային բաղադրիչը՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին։

«Մենք չենք ուզում, որ պատերազմը տարածվի Սև ծովում։ Սև ծովում նավահանգիստների, տանկերների և ձկնորսական նավերի հարվածները և քաղաքացիական անձանց կյանքը վտանգելը անընդունելի է»,- ասել էր Ֆիդանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն