Իրանը պնդում է, որ հուլիսին ԱՄՆ-ի հարվածներից զոհվել է առնվազն 38 մարդ | azatutyun.am

Իրանը պնդում է, որ հուլիսին ԱՄՆ-ի հարվածներից զոհվել է առնվազն 38 մարդ | azatutyun.am

azatutyun.am Այս ամսվա սկզբից ի վեր Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, ավելի քան 400-ը վիրավորվել են, X-ում հայտնել է երկրի Առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրը:

Ենթադրվում է, որ այս թվերը վերաբերում են քաղաքացիական անձանց, քանի որ Իրանի իշխանությունները սովորաբար զինվորականների կորուստները ներկայացնում են առանձին։

Խոսնակի կողմից այսօր առավոտյան հրապարակված զոհերի թիվն, ըստ երևույթին, չի ներառում նաև ԱՄՆ-ի կողմից գիշերվա ընթացքում իրականացված վերջին հարվածների հետևանքով զոհվածներին։ Իրանական լրատվամիջոցները սկզբում հաղորդել էին, որ այդ հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդ։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված հարվածների պատճառն այն է, որ Իրանը խախտել է մեզ հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը», – հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն